National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.04.2022
ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են հարկային, մաքսային, զինվորական ծառայության եւ այլ ոլորտներին առնչվող մի շարք նախագծեր
1 / 1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է՝ եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը , որով սահմանվում են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը:

Հեղինակն առաջարկում է զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից նրանք  ընտանիքի միակ արու զավակն ե՞ն, թե՞՝ ոչ:

Նպատակն այն է, որ զոհված զինծառայողների ընտանիքների մյուս որդիներն ազատվեն զինվորական ծառայությունից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն երկարաձգելու մասին օրենքի նախագծի քննարկումը տեղի չի ունեցել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացմամբ՝ քանի որ հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը բացակայում է դահլիճից, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Ընդլայնման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու հնարավորությունը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչների: Հողամասի ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել մեկից ավելի անգամ, ընդ որում՝ որպես ընդլայնում տրամադրվող հողամասերի մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել ընդլայնվող հողամասի՝ մինչեւ առաջին անգամ ընդլայնվելը պետական գրանցում ստացած հողամասի մակերեսը»:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով Վարչական դատարան կարող է դիմել նաեւ հարկային մարմինը: ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն հարկման նպատակով ստանալու վերաբերյալ գործերով: Դրույթներից մեկով՝ Վարչական դատարանը դատական ակտն ուղարկում է հարկային մարմնին եւ այդ մասին ծանուցում է այն անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» , ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Համապապատասխան հոդվածների վերաշարադրմամբ՝ առաջարկվում է Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով, բացառությամբ համալիր հարկային ստուգման արդյունքում ընդունված ստուգման ակտերի բողոքարկման դիմում-բողոքների, որոնց քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Նշվել է, որ Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունն իրականացվում է էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում լուծել շրջիկ առեւտրի կազմակերպման հետ կապված խնդիրները: Դրույթներից մեկով հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով կամ շրջիկ առեւտրի կետի համար տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 500 հազար դրամի չափով:

Առաջին ընթերցումներից հետո օրինագծերում կատարվել են հիմնականում տեխնիկական բնույթի փոփոխություններ:

ՀՀ ՊԵԿ նախագահը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նույնանուն՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով բանկային ավանդի եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանն առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Գործադիրն առաջարկել է «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:

Հարակից զեկուցող Հովիկ Աղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունները եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալ Երանուհի Թումանյանցը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թ. հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեին» բառերով: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Նշենք, որ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները տվել էին դրական եզրակացություն:


03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am